«Քրիսթալ Փելասը» որակավորվել էր Եվրոպա լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկությանը՝ նվաճելով Անգլիայի գավաթը, սակայն ակումբի գլխավոր բաժնետեր Ջոն Տեքստորը տիրապետում է նաև «Լիոնի» վերահսկիչ փաթեթին, որը նույնպես որակավորվել էր այդ մրցաշարին և կարողացել էր մնալ Լիգա 1-ում։
ՈւԵՖԱ-ի կանոնակարգն արգելում է նույն սեփականատիրոջն պատկանող ակումբներին մրցել նույն մրցաշարում, ուստի Տեքստորը ստիպված էր վաճառել «Քրիսթալ Փելասի» իր 43%-անոց բաժնեմասը «Նյու Յորք Ջեթսի» սեփականատեր Վուդի Ջոնսոնին՝ 190 միլիոն ֆունտ ստեռլինգով։
Այնուամենայնիվ, ՈւԵՖԱ-ի հետաքննությունից հետո որոշվեց, որ «Քրիսթալ Փելասին» չի թույլատրվի մասնակցել Եվրոպա լիգային, քանի որ մինչև 2025 թվականի մարտի 1-ը նրանք դեռևս գտնվում էին Տեքստորի սեփականության ազդեցության տակ։ Թիմին, սակայն, թույլատրվել է մասնակցել Կոնֆերենցիաների լիգային։
Այսպիսով, «Քրիսթալ Փելասը» կմասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը, իսկ Եվրոպա լիգայում «արծիվներին» կփոխարինի «Նոթինգհեմ Ֆորեստը», որը ԱՊԼ-ի 2024/25 մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։