«Լումա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառում են իրականացրել մսամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Հայտնում են ՍԱՏՄ-ից:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 արտադրատեսակի նմուշներից միայն մեկի՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»»-ի նմուշը՝ արտադրված 01․07․2025թ, «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Luma meat products»):
«Լումա» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը, ինչպես նաև տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: