«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար: Կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ՝ չթողնելով տարընկալման տեղ: Դատապարտելի են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացության շուրջ տարատեսակ շահարկումները: Կոչ եմ անում հայկական մեդիա դաշտ չբերել այդ արտահայտությունը, չօգտագործել այդ հասկացությունը: Հետևեք ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններին և մի տարածեք ապատեղեկատվություն»:
Դավիթ Դանիելյան ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր