Foto

Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն զրկեց անձեռնմխելիությունից, այդ կերպ հնարավորություն տվեց քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ:

Նշենք, որ դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել ԱԺ թույլ տալ պատգամավորին զրկել անձեռնմխելիությունից և տանել կալանքի:

Միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: