ՀՅԴ ՀԳՄ Ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր աջակցությունն է հայտնել պատգամավոր Արթուր Սարգսյանին, որն այս պահին գտնվում է քննչական կոմիտեում։
«Արթուր Սարգսյանն իմ ընկերն է՝ ամուր արժեհամակարգով, նվիրված, պայքարող ընկերը, ում հետ միասին ճանապարհ ենք անցել ու դեռ անցնելու ենք:
Արթուրը և մյուս բանտարկյալներն ընդամենը քաղաքական ճանապարհով պայքարել են իրական ահաբեկիչների դեմ, փորձելով պետությունը զերծ պահել նոր փորձանքներից։ Նրանք կալանավորվել են բացառապես իրենց պայքարի համար:
Սրբապիղծ անհայրենիք սրիկաների դեմ պայքարը ենթադրում է նաև զրկանքներ և բանտեր, Արթուր դա պատվով է հաղթահարելու, ինչպես մեկ անգամ արդեն արել է։
ՌԴ կատարած կարևոր աշխատանքային այցի պատճառով այսօր ֆիզիկապես իմ ընկերոջ հետ չեմ, բայց մտքերս՝ ընկերոջս ու մշտապես պայքարի կիզակետում գտնվող ընկերներիս հետ են»,–գրել է Իշխան Սաղաթելյանը։