Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել է Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Էթիկայի հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը միջնորդությունը ներկայացնելիս ասել է, որ Մասիս Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, մեղադրյալին չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչև այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:
Բացի այդ՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել, ապա ընկերություններից մեկից փաստաթղթեր պահանջել, և չստանալով դրանք՝ հաղորդում ներկայացրել Դատախազություն այն մասին, որ իր կայացրած դատական ակտը չի կատարվել, նախաձեռնվել է քրեական վարույթ: Վեր նշված բոլոր գործողություններն արդեն իսկ կատարված են եղել, երբ մեղադրյալի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:
Նշենք, որ Մասիս Մելքոնյանն այն դատավորներ է, որը երկու ամսով կալանքի որոշում է կայացրել Բագրատ և Միքայել Սրբազազանների նկատմամբ։