Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։25-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ի վարած «Bentley» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անահիտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդներից Անահիտ Ս․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։