Foto

«Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք, էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի. Մի՞թե էլի Բաքվի բանտը». Ֆարմանյանը՝ ընդդիմությանը

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների այս լուսանկարը՝ գրելով. «Գուցե նրանք էլ տարբեր հարցերում ժամանակին ունեցել են մեծ ու փոքր տարակարծություններ: Այսօր նրանց փաստացի միավորել է Բաքվի բանտը:

Հայաստանյան ընդդիմության առաջնորդներն էլ, ասում են, հակասություններ ունեն: Զարմանալի է, բայց չեն միավորվում ակնհայտի՝ Նիկոլի օր առաջ հեռացման իրատեսական միակ լուծման՝ խորհրդարանով անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ:

Երևի սեփական ինչ-ինչ հաշվակներ ունեն: Փոխարենը, Նիկոլը հատիկ առ հատիկ ջարդում ու պղծում է դիմադրության բոլոր օջախները:


Ու առաջանում է պարզ հարց: Էլ ի՞նչ լինի, էլ ի՞նչ անի քաղաքական խուժանը, որ իրար գլուխ գաք: Էսքանից հետո ի՞նչը պիտի ձեզ միավորի: Ի՞նչը: Մի՞թե էլի Բաքվի բանտը: