Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։Խնդիրը լուծվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ փաստաբանն այսօր ահազանգել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին թույլ չեն տվել մեկնել օդանավակայանից։ Փաստաբանը հայտնել էր, որ այսօր նա պետք է մեկներ Մադրիդ որտեղ վերջինս մասնակցելու էր Հայ բժիշկների համաշխարհային կոնգրեսին, ընդ որում՝ Արմեն Չարչյանը հանդիսանալով ադմինիստրատիվ խորհրդի անդամ այդ համագումարին պետք է հանդես գար ելույթով։