Foto

Աբովյան քաղաքի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10:00-23:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Հանրապետության, Ռոսիա, Սևանի, Էդիկ Ավագյան, Օգոստոսի 23 փողոցների և 2-րդ Միկրոշրջանի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: