Աշխատանքային այցով գտնվում եմ Բելգիայի Թագավորությունում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Առաջիկա օրերին Բրյուսելում հանդիպումներ են նախատեսված Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, ինչպես նաև բելգիական քաղաքական շրջանակների հետ։
Առանձին հանդիպում է նախատեսված նաև Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գործընկերների հետ։
Այսօր ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակում/ EAFJD - European Armenian Federation for Justice and Democracy գրասենյակում ընկեր Գասպար Կարապետյանի հետ քննարկեցինք նախատեսվող հանդիպումների օրակարգային հարցերը»,-գրել է նա։