Պետությունը լավ կառավարիչ չի, աշխարհում 200 երկրից միայն 2 երկիր է, որ ազգայնացրել են էլեկտրական ցանցերը։ Այս մասին Facebook-ի իր էջում նշել է «ՀԷՑ»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, ով նաև ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահն է:
«Ունենք փոխնախարարի հաստիք ու չունենք փոխնախարար։ Եթե դուք տեսնում եք վթար, որ շատ մեծ քանակի բնակչության համար է անջատվում էլեկտրականությունը, դա չի կարող լինել ՀԷՑ–ը։ Այո, մենք էլ ունենք սխալ, բոլոր ենթակառուցվածքային ընկերությունները իրենց ծառայությունների գները բարձրացրել են, մենք համարյա թե նույն սանդղակի վրա ենք։ Մենք սկսեցինք ներդրումներ անել տարեկան 100 մլն դոլար։ Պետությունն ասել է՝ կրճատեք, մենք չենք կրճատել, տարին 3-4 մլն դոլար մեր գրպանից էդ մարդկանց աշխատավարձները տալիս ենք։ Մենք կարող ենք չէ՞ գուշակել, թե ինչ է լինելու հետո»,– նշել է նա։