Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ օրվա ընթացքում Ռուսաստանի մարզերի վրա խոցվել է ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Ռյազանի, Տամբովի և Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Սև ծովի ջրային տարածքում։









