Foto

Կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն․ ՀԱԵ Ռուսաստանի թեմի հայտարարությունը

Այն, ինչ տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու շուրջ, հակասում է ոչ միայն մեր ժողովրդի դարավոր հոգևոր և մշակութային ավանդույթներին, այլև հիմնարար իրավական սկզբունքներին, այս մասին հայտարարում է ՀԱԵ Ռուսաստանի թեմը։

Թեմը զգուշացրել է, որ Հայ եկեղեցու հեղինակությունը խարխլելու, հոգևորականներին վարկաբեկելու կամ հավատացյալների շարքերում պառակտում մտցնելու փորձերն անթույլատրելի են և սպառնում են ինչպես հոգևոր, այնպես էլ հասարակական ներդաշնակությանը:

«Մենք դիմում ենք մեր ծխականներին, Ռուսաստանի Դաշնության ողջ հայ համայնքին և կոչ ենք անում պահպանել հանգստություն և տոկունություն, գործել բացառապես Ռուսաստանի իրավական դաշտում, չտրվել սադրանքներին և կեղծ տեղեկատվական լցոնումներին, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները, ամրապնդել միասնությունը, աջակցել միմյանց, աղոթել խաղաղության, արդարության և հոգևոր վերածննդի համար»,- ասված է հայտարարության մեջ: