Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ Վլադիմիր Զելենսկին ատում է իրեն։ Այս մասին Ֆիցոն հայտարարել է «Շաբաթօրյա երկխոսություններ» հաղորդման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ պատճառով քաղաքական գործիչը իմաստ չի տեսնում Զելենսկու հետ հանդիպելու մեջ։ «Նա ատում է ինձ, որովհետև ես թույլ եմ տալիս ինձ արտահայտել իմ սեփական կարծիքը Ուկրաինայի պատերազմի մասին », - կարծում է Ֆիցոն։
Միևնույն ժամանակ, Սլովակիայի նախագահ Պյոտր Պելեգրինին կարող է ժամանել Ուկրաինա, սակայն նման այցը կլինի զուտ խորհրդանշական, նշել է քաղաքական գործիչը։