Ուկրաինայի Սումիի մարզի ռազմական իշխանությունները սահմանամերձ շրջաններից տարհանել են 58 հազար բնակչի։ Այս մասին «Общественное» հրատարակությանը հայտնել է մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։
«Մենք տարհանում ենք հայտարարել 213 բնակավայրերում։ Սրանք 18 առաջնագծի համայնքներ են, տարհանման գործընթացն ընդգրկում է 4 շրջան։ Այս պահին այդ համայնքներից տարհանվածների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 57-58 հազար մարդ», - ասել է պաշտոնյան։