Ֆիլիպինների ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 679,000 բնակչություն ունեցող Գեներալ Սանտոս քաղաքից (Մինդանաո կղզի) 138 կմ արևելք։
Երկրաշարժը գրանցվել է 102 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։