Foto

Մայր Աթոռում իրավապահ մարմինների «գործողությունները» բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով են. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով․ հայտարարել են կուսակցությունից:

«Եկեղեցու դեմ քաղաքական արշավն առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է»,- ասված է հայտարարության մեջ։