Քաղաքացիական պայմանագիրը ահաբեկչական կուսակցություն է, որը ոտնձգում է հայ ժողովրդի արժեքների ու ապագայի դեմ` իր հանցագործություններում հանցակից ունենալով ցեղասպան հարևաններին: ՀՀ զավթված իշխանությունը հայ ժողովրդին սահմանադրական ճանապարհով վերադարձնելուց հետո այս կազմավորման գործունեությունը պետք է դադարեցվի ու արգելվի, իսկ դրա անդամները դատապարտվեն պետական դավաճանության ու ցեղասպանության հանցակցության, հայկական պետականությունը կազմաքանդելու փորձերի համար: Այս խմբի կողմից կոռուպցիոն եղանակներով հայ ժողովրդից հափշտակված գույքը պետք է բռնագրավվի ու վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը:
Բռնապետական այս ռեժիմին ծառայած իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք պետք է դատապարտվեն իրենց հանցագործությունների համար և հույս չունենան, որ կարող են խուսափել պատասխանատվությունից` նույն կերպ ծառայելով ապագա հայկական իշխանությանը: