Պետության կայացվածության ցուցիչներից մեկը նա է, որ անվտագության հատուկ ծառայությունները հարգանքի, վստահության և ապահովության միջավայր են ձևավորում իրենց նկատմամբ, այլ ոչ թե զզվանք առաջացնում։ Անմիտ է կարծելը, թե մյուս երկրներում անվտանգության ծառայությունները իշխանական շահեր չեն սպասարկում, բայց դա ձգտում են չանել զզվելի ձևով։ Սա է ամբողջ հարցը։ 1938 թ ապրիլից ի վեր նման զզվելի իրավիճակի հետ չէր առերեսվել հայն իր հոգևոր մայրաքաղաքում։