Foto

Անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, խստագույնս դատապարտելով գործող վարչախմբի ապօրինի գրոհը Մայր Աթոռի վրա, ստեղծված իրավիճակում պահանջում է.

-Ազգային ժողովի պատգամավորներից, նախևառաջ` երկու ընդդիմադիր խմբակցություններից, անհապաղ սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց.

-Բոլոր ազգային ուժերից` սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցի շուրջ: Այս հարցում իր ծանրակշիռ խոսքը պետք է ասի նաև Մայր Աթոռը:

Վարչախումբն այսօր ստորաբար գրոհել է մեր Սրբություն Սրբոցը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, և այս աննախադեպ պատմական հանցանքը ներում չունի, հետևապես` ժամ առաջ պետք է սկսել իշխանափոխության գործընթացը՝ հեռացնելու ազգային անվտանգության սպառնալիք դարձած վարչախումբը: