Փաշինյանը վա-բանկ է գնում, նա այլևս նահանջելու տեղ չունի․ «Հրապարակ»
Հարցազրույց քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի հետ։
-Իրավապահները քաղաքական ռեպրեսիաներ են իրականացնում` թիրախում են Սրբազան շարժման առաջնորդն ու նրա աջակիցները, ծանր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրվել։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։
-Սա քաղաքական պրոցես է, այլ ոչ թե՝ քրեական, գնահատականն էլ քաղաքական պետք է լինի: Ամեն երկու հայաստանցիներից մեկն ամեն օր նման խոսակցություններ է ունենում իր շրջապատում, անգամ՝ «գյուլլելու» մակարդակով: Եվ առնվազն մեկուկես միլիոն հայաստանցու այդ հոդվածներով կարելի է դատել, նախօրոք գաղտնալսելով նման խոսակցությունները: Այսպիսով, ինչո՞ւ է մեկ տարի առաջ գրված ինչ-որ մանկամիտ «հեղաշրջման ծրագիր» դառնում նման «ահասարսուռ» քրեական գործի հիմք: Պարզ է, որ նախահարձակ քայլերով հարվածում են բոլոր հնարավոր խմբերին ու ինստիտուտներին, որոնք կարող են դիմադրել գործող կառավարությանը: Ըստ երեւույթին, նախապատրաստվում են այնպիսի քայլեր կատարել, որոնք հանրության համար կլինեն անընդունելի:
-Բագրատ սրբազանի եւ մյուսների կալանավորումն ազդա՞կ է առ այն, որ Եկեղեցին ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլեւ գործնականում է դառնում իշխանության ուղիղ թիրախը։ Հաջորդիվ հնարավո՞ր է իրավապահները ներխուժեն Մայր Աթոռ։
-Կարծում եմ` դա հռետորական հարց է, որովհետեւ ակնհայտ է, որ Եկեղեցուն վարչապետ կոչվածը պատերազմ է հայտարարել՝ ուղիղ իմաստով, եւ չի բացառվում, որ ուժային գործողությունների էլ դիմի՝ կազմակերպելով ծեծկռտուք հենց Մայր Աթոռում: Որից հետո իրավապահները սկսեն հոգեւորականների զանգվածային բանտարկություններ: Գործող վարչապետը վա բանկ է գնում, նա այլեւս նահանջելու տեղ չունի։
-Իշխանության հրահանգով այս մասկի շոուները, նաեւ Սամվել Կարապետյանի կալանավորումը, ի՞նչի ցուցիչ են, կապ ունե՞ն Փաշինյանի արտաքին քաղաքականության ձախողումների հետ։
-Կարծում եմ, որ այդ կապն ակնհայտ է: Նախ, զուգահեռաբար խոսում են այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում է պատրաստում, եւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը դա «խափանելու» համար է արվել: Դա բացահայտ կերպով ՔՊ խմբակի առաջին դեմքերի մակարդակով է հայտարարվում: Ակնհայտորեն, սրում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ շատ զուսպ հարաբերություններ են, իսկ Թուրքիայի հետ, փաստացի, ջերմ: Ենթադրությունները թողնում եմ Ձեզ:
-Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Հայաստանի տեսլականը` կոմունիկացիաների բացման վերաբերյալ, կառուցողական է գնահատվում Թուրքիայի կողմից։ Եթե սրան հավելենք ստամբուլահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ եթե ուզում են մեր տարածքով գնան-գան, թող գնան-գան, ի՞նչ եզրահանգման պիտի գանք։
-ԱԳ փոխնախարարի խոսքերը Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի մասին, թե «կա ընդհանուր ըմբռնում, որ ՀՀ-ն կառուցողական է մոտենում կոմունիկացիաների բացմանը` իր առաջարկներով», փաստում է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում եւս Ադրբեջանն իր նպատակին է հասնում: