Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանության խումբ է ձևավորվում
Ինչպես պարզ է դարձել ԶԼՄ հրապարակումներից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնվել, որը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Հանցակազմի առկայության համար էական է, որ կոչերը լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով ԿՈՆԿՐԵՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ:
Մինչդեռ Միքայել սրբազանի` անցյալին վերաբերող քննադատական խոսքը որևէ հետևանք չի առաջացրել և չէր կարող առաջացնել:
Իշխանության հակաեկեղեցական շարժման այս հերթական գործողությունից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պաշտպանելու նպատակով ձևավորում ենք փաստաբանների պաշտպանական խումբ:
Արա Զոհրաբյան