Foto

Ryanair-ի Boeing-ը Գերմանիայում կոտրել է թևը վայրէջքի ժամանակ

The Sun-ի հաղորդմամբ, Ryanair-ի Boeing 737 օդանավը վայրէջքի ժամանակ կոտրել է թևը Հունաստանի Կալամատա քաղաքի միջազգային օդանավակայանում։ Օդանավը կատարում էր FR6080 չվերթը Լոնդոնի Սթենստեդ օդանավակայանից։

Ուղևորների վկայությամբ՝ վայրէջքի պահին օդանավը բախվել է ուժեղ տուրբուլենտության, ինչի հետևանքով թևի կառուցվածքը վնասվել է։ Միջադեպի հետևանքով տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։

Ներկայումս տեղի իշխանությունները և ավիաընկերության ներկայացուցիչները հետաքննում են դեպքի հանգամանքները՝ պարզելու վնասվածքի պատճառները և անվտանգության հետագա ռիսկերը։

lurer.com