Հնդկաստանի Օդիշա նահանգում ձկնորսը որսացել է 29 հազվագյուտ ձուկ և դարձել միլիոնատեր։ Այս մասին հայտնել է KalingaTV-ն։
Ձկնորսը ուռկանով որսացել է 29 Թելիա Բհոլա կոչվող ձուկ, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր ավելի քան 20 կգ։ Տղամարդն իր ամբողջ որսը վաճառել է աճուրդում՝ 3,3 միլիոն ռուփիով (շուրջ 40 հազար դոլար)։
Հարավարևելյան Ասիայում այս ձկները շատ արժեքավոր են, քանի որ օգտագործվում են ծանր հիվանդությունների բուժման և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ։ Այդ պահանջարկն էլ զգալիորեն բարձրացրել է ձկան գինը՝ այն դարձնելով շահութաբեր որս ձկնորսների համար։