Foto

ԱՄՆ-ը փակել է 2 միլիոն Nissan մեքենաների հետաքննությունը՝ առանց հետկանչի

ԱՄՆ ճանապարհային անվտանգության վարչությունը (NHTSA) պաշտոնապես փակել է յոթ տարի տևած հետաքննությունը, որը վերաբերում էր 2.03 միլիոն Nissan Altima և Maxima մոդելների հետևի կախոցային համակարգի հնարավոր քայքայմանը, և որոշել է հետկանչ չպահանջել։

Հետաքննությունը, որը սկսվել էր 2018-ին, գնահատել է, թե արդյոք մետաղի կոռոզիան կարող է հանգեցնել կախոցային համակարգի տարրերի ճեղքման։ Nissan-ը 2018-ից իրականացրել է դիզայնի փոփոխություն և մի շարք ավտոմեքենաներ նորոգել կամ երաշխիքները երկարաձգել մինչև 10 տարի։

Վարչության տվյալներով՝ դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է, վնասվածքներով բախման դեպքեր չեն արձանագրվել, և ներկայումս խնդրի հետագա քննությունը նպատակահարմար չի համարվել։