Foto

The Times․ Իրանը կուտակել է ուրանի պաշար, որը բավարար է 9 միջուկային մարտագլխիկի համար

Իրանը ներկայումս ունի այնքան հարստացված ուրան, որը լրացուցիչ մշակման դեպքում կբավականացնի 9 միջուկային մարտագլխիկ պատրաստելու համար։ Այս մասին հայտնում է The Times-ը՝ հղում անելով ՄԱԳԱՏԷ-ի տվյալներին։

Ըստ աղբյուրի, Իրանը կուտակել է 233 կգ ուրան՝ հարստացված մինչև 60 տոկոս։ Սա թույլ կտա ընդամենը երեք շաբաթում հասնել 90 տոկոս զենքային մակարդակի՝ յուրաքանչյուր մարտագլխիկի համար օգտագործելով մոտ 25 կգ նյութ։

Ավելի վաղ The Economist-ը հայտնել էր, որ Իսրայելը սկսել է ռազմական գործողություններ Իրանի «անվերադարձ կետին» հասնելու վերաբերյալ ստացված հետախուզական տվյալներից հետո։