ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես պահանջում է Իտալիայի պետական հեռուստառադիոընկերությունից (Rai) պաշտոնական ներողություն՝ լրագրող Մարկո Ֆրիտելլայի կողմից Կրեմլի վրա հարված հասցնելու հրապարակման համար։
Զախարովան ընդգծել է, որ չնայած հրապարակման արագ հեռացմանը, Մոսկվան միջադեպն ավարտված չի համարում։ Նրա խոսքով՝ նման կոչերը խոսքի ազատության վտանգավոր սահմաններ են հատում։ Մոսկվան ակնկալում է նաև Իտալիայի իշխանությունների հրապարակային արձագանքը։