Foto

Երևանում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է արել

Ռուսաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով: Տեղեկացրել է Երևանում ՌԴ դեսպանատունը, գրում էՏԱՍՍ-ը:

«Հայտնում ենք իրանա-հայկական սահմանի «Նորդուզ» կամ «Ագարակ» սահմանային անցումով ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին», - ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանատանը հավելել են, որ Իրանի և Հայաստանի միջև սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար բաց է, անցումն ազատ է վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով, նախնական ծանուցումներ չեն պահանջվում: