Իսրայելում գիշերն իրանական հարվածների հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 90 մարդ, նրանք հոսպիտալացվել են, չորեքշաբթի հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը։
«Գիշերը Իրանից հրետակոծության հետևանքով վնասվածքներ ստացած 94 մարդ հիվանդանոցներ է դիմել, այդ թվում՝ մեկ մարդ ծանր վնասվածքներով և 85 մարդ՝ թեթև վնասվածքներով», - ասվում է հայտարարության մեջ։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով երկրին գաղտնի ռազմական միջուկային ծրագիր իրականացնելու համար, որը, ենթադրաբար, մոտեցել էր անդարձելիության կետին: Իսրայելի հարվածների թիրախներն էին միջուկային օբյեկտները, իրանցի բարձրաստիճան գեներալները, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերը և «երկիր-երկիր» դասի հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր միջուկային նախագծի ռազմական բաղադրիչը, պատասխանում է հրթիռային համազարկերով և հարձակողական անօդաչու թռչող սարքերի արձակմամբ։ Թեհրանը պնդում է, որ հարվածների թիրախն են Իսրայելի ռազմական և ռազմաարդյունաբերական օբյեկտները։ Բնակելի շենքերի վրա հարվածների և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը աճում է երկու կողմերից էլ։
Աղբյուրը՝ Tert.am