Foto

Էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրել է.

«Քաղաքական և կարճաժամկետ անձնական նպատակներից ելնելով` չի կարելի ՀԷՑ-ի ազգայնացմանն ուղղված հայտարարություններ անել. էլեկտրամատակարարման ոլորտի ամենափոքր ճգնաժամը երկարաժամկետ բացասական ազդեցություն է թողնելու տնտեսության վրա:

Ուշքի եկեք, առանց հասկանալու մի՛ քանդեք տնտեսությունը, դրա փլատակներում առաջին հերթին շարքային քաղաքացիներն են մնալու, մի՛ փորձեք չհիմնավորված գործողություններն արդարացնել պոպուլիզմով, եթե էլեկտրաէներգիայի սակագինը կարող էիք իջեցնել, ապա դա անելու համար 7 տարի ունեիք:

Ձեր իշխանության օրոք էլեկտրաէներգիայի սակագինը թանկացել է միջինում 4,7 ՀՀ դրամով, և այդ թանկացումը հիմնականում կապված չի եղել ՀԷՑ-ի հետ, այլ կառավարության ստանձնած պարտավորությունները մարելու համար է եղել»: