Foto

Ադրբեջանցիները տեսակապով միացել են Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է․ Հայրապետյան

Սա Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում տեղ գտած նյութ է, որը հրապարակվել է օրեր առաջ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում։ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները պայքար են մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է»։

Տեսանյութն՝ այստեղ։