Foto

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները ծանոթացել են Տավուշի մարզի հուշարձանների վերականգնման ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Տավուշի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Ներկա են եղել նաև շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու (տեղական նշանակության նորահայտ հուշարձան) տարածքում աշխատակիցները դիտարկել են ընթացիկ աշխատանքները` ներկայացնելով որոշ դիտողություններ:

Սրվեղ վանական համալիրի տարածքում (հանրապետական նշանակության հուշարձան, պետ. ցուցիչ՝ 10.9.5.1,) աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ընթացքին: