Foto

ԻԻՀ առջնորդի ուղերձը իրանցիներին

Իրանի դեմ Իսրայելի հարձակումից հետո ԻԻՀ առջնորդն ուղերձ է հղել իրանցիներին։

Այսօր առավոտյան Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներից հետո, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ուղերձ է հղել ԻԻՀ մեծ ժողովրդին։

Ուղերձում ասված է․ «Հանուն Աստծու։

Այսօր լուսաբացին Սիոնիստական ռեժիմն իր կեղտոտ ու արյունոտ ձեռքերով հարձակում է իրականացրել մեր եկրի դեմ, ավելի քան երբևէ բացահայտելով իր չար բնույթը՝ հարվածելով բնակելի կենտրոններին։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։Աստծու կամոք, Իրանի Զինված ուժերի հզոր ձեռքը կպատժի ռեժիմին։  Թշնամու հարձակումներից նահատակվել են մի քանի հրամանատարներ և գիտնականներ։ Աստծու կամքով, նրանց իրավահաջորդներն ու գործընկերները անմիջապես կվերսկսեն իրենց պարտականությունները։

Այս հանցագործությամբ սիոնիստական ռեժիմն իր համար նախապատրաստեց դառը և ցավոտ ճակատագիր, որին անպայման կարժանանա։

Սեյեդ Ալի խամենեի»։