Foto

Նիկո՛լ, դու իրականացնում ես Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը, ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը. Էդուարդ Շարմազանով

Նիկոլ,դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Մեր եկեղեցու հիմնադիրները Հիսուսի առաքյալներն են՝ Թադեւոսն ու Բարդուղիմեոսը։

Մեր Վեհափառը նստած է Գրիգոր Լուսավորչի գահին։

Հայոց Վեհափառը ՝Աստծո օծյալ է,դու՝ ո՞վ ես։

Ասեմ .դու Ադրբեջանի ու Թուրքիայի օրակարգ սպասարկողներից մեկն ես։

Դու իրականացնում ես Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու ծրագիրը ու հայոց եկեղեցին է քո համար գլխավոր խոչընդոտը։

Մարտահրավեր ես նետում մեր եկեղեցուն,նշանակում է մարտահրավեր ես նետում հայ ազգին ու հայոց պատմությանը։

Բելն էլ էր Հայկի վրա հարձակվում,բայց «թքեց փայտիկին»։

Հիմա էլ դու՞…

Բոլորս պետք է ամուր պաշտպանենք ինքներս մեզ ու մեր հայրենիքի սիմվոլ հայոց եկեղեցին ու նրա հայրապետին»,- գրել է նա: