«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է՝ Transfermarkt-ի վարկածով։
Նրա տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով եւ գնահատվում է 200 միլիոն եվրո։
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի տրանսֆերային արժեքը նվազել է 30 միլիոն եվրոյով եւ գնահատվում է 170 միլիոն եվրո։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 55 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 25 գոլային փոխանցում։
Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2031թ․ հունիս։