Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը WTA վարկանիշային աղյուսակում այս անգամ 47-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց դասակարգման աղյուսակում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Էլինա Ավանեսյանը 50 լավագույնների մեջ է ու զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը: Նախորդ անգամ Ավանեսյանը զբաղեցրել էր 40-րդ հորիզոնականը:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։