«Բարսելոնա»-ի կանանց թիմը նվաճել է Իսպանիայի գավաթը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով «Ատլետիկո Մադրիդ»-ին։ Գոլերի հեղինակ է դարձել Փինան՝ ձևակերպելով դուբլ, հայտնում է armsport.am-ը:
Կատալոնական թիմը երկրորդ տարին անընդմեջ հաղթել է մրցաշարում։ «Բարսելոնա»-ն այս մրցաշրջանում դարձել է նաև Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը։