Foto

ՀՕՊ-ը Ռուսաստանի տարածքում մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 60 ԱԹՍ է խոցել․ՊՆ

ՀՕՊ-ի միջոցները գիշերըՌուսաստանի մարզերի օդային տարածքում 61 ԱԹՍ են ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
«Հունիսի 7-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև հունիսի 8-ի 7:30-ն ընկած ժամանակահատվածում Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Տուլայի, Օրյոլի, Կուրսկի, Մոսկվայի մարզերի և Ղրիմի Հանրապետության օդային տարածքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից վնասազերծվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 61 ուկրաինական անօդաչու թռչող սարք», - ասված է հաղորդագրության մեջ:
past.am