Foto

Իլոն Մասկի հայրն այցելել է Ռուսաստան

Գործարար Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը, ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու «Ապագայի ֆորում 2050»–ին։ Էրոլը ֆորումի կայքում նշված է որպես սփիքեր։

«Ապագայի ֆորում 2050»–ը անցկացնում է Ցարգրադ ինստիտուտը՝  Ալեքսանդր Դուգինի ղեկավարությամբ։ Ֆորումի թեմաներից մեկը «Ռուսական տիեզերք։ Մրցավազք Մարսի համար»–ն է։ Մյուսը՝ «Պայքար հոգիների և մտքերի համար։ Ինքնիշխան Ռուսաստանի գաղափարախոսությունը»։

«Ես անհամբեր սպասում եմ բոլորի հետ հանդիպմանը։ Ինչքան գիտեմ, ռուսները մոլորակի ամենախելացի մարդկանցից են։ Խելագարություն կլինի չհարցնել նրանց կարծիքը բոլոր տեսակի հարցերի վերաբերյալ», - Էրոլ Մասկի խոսքերն է մեջբերում Ցարգրադ հեռուստաալիքը։

Ֆորումի կայքում նշվում է, որ Մասկին կմիանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան և Դմիտրի Սիմեսը, ում անցյալ տարի Միացյալ Նահանգներում մեղադրանք էր առաջադրվել պատժամիջոցների խախտման և փողերի լվացման համար։