Foto

ԱՄՆ-ում բացահայտվել է ՉԹՕ-ների առեղծվածը

Պենտագոնն ապատեղեկատվություն է տարածել չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) վերաբերյալ։ Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը։


«ԱՄՆ զինվորականները այլմոլորակային տեխնոլոգիաների մասին ապացույցներ են կեղծել և ասեկոսեներ տարածել՝ իրական գաղտնի զենքի ծրագրերը թաքցնելու համար», - նշվում է հոդվածում։


Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել Պենտագոնի կողմից տարածված ապատեղեկատվության վերաբերյալ, որի շրջանակներում բացահայտվել է 1980-ականներին տեղի ունեցած մի դեպք։ Նշվում է, որ այդ ժամանակ ռազմաօդային ուժերի գնդապետն այցելել է Նևադայի անապատում գտնվող ԱՄՆ խիստ գաղտնի օբյեկտի մոտ գտնվող բար։


Զինվորականը հաստատության սեփականատիրոջը ցույց է տվել կադրեր, որոնցում, իբր, պատկերված են եղել թռչող ափսեներ։

Մասնագետների կարծիքով՝ Պենտագոնը ՉԹՕ-ների գոյության մասին ապատեղեկատվություն է տարածել՝ Խորհրդային Միությունից իրական գաղտնի զենքի ծրագրերը թաքցնելու նպատակով։


lurer.com