Foto

ՌԴ-ում անչափահասներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար սահմանվել է մինչև 500 հազար ռուբլի տուգանք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար պատասխանատվություն սահմանող օրենք։ Փաստաթուղթը շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Ինտերֆաքսի հաղորդմամբ, օրենքը վարչական պատասխանատվություն է սահմանում անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Այս խախտման համար սահմանելով հետևյալ տուգանքները՝  30,000-ից մինչև 500,000 ռուբլի։