Foto

Իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում. Արմեն Մինասյան

«Ես ուրախ եմ, որ իմպիչմենտի նախաձեռնությունը քաղաքական հարթության մեջ միս ու արյուն է ստանում»,- նշել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Նա գրել է, որ արդեն առիթ ունեցել է ասելու` որևէ երաշխիք չկա հաջողության, բայց դա չի նշանակում ոչինչ չանել, ընդհակառակը, եթե հետևողականություն դրսևորվի, դա հաջողության համար կրիտիկական է լինելու:

«Դավիթ Համբարձումյանին անձնապես չեմ ճանաչում, փաստի մասին լսելուց հետո առաջին արձագանքս եղել է այն, որ նա պինդ է, ոչ խոցելի, ունի փորձ և հարգանք է վայելում այն միջավայրում, որտեղ աշխատել է»,- գրել է Ա. Մինասյանը։ 

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը,  հաշվի առնելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, հունիսի 7-ին կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։