Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել։
«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և տեխնոլոգիաների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամանդիպ Սինգհ Գիլը։
«Միավորված ազգերի կազմակերպությունը ձգտում է յուրաքանչյուր երկրի հնարավորություն տալ ինքնուրույն զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները։
Այս պահին արհեստական բանականության զարգացման կենտրոնները անհավասարաչափ են բաշխված, ուստի բնակչության մեծ մասը զրկված է նման տեխնոլոգիաների օգտագործման հնարավոր առավելություններից»։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը զգուշացրել է արհեստական բանականության տեխնոլոգիաների ոչ պատշաճ օգտագործման կամ չարաշահման դեպքում հնարավոր ռիսկերի մասին։ Նրա խոսքով, արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել, ուստի ՄԱԿ-ը պետք է վերահսկողության տակ պահի արհեստական բանականության հետ կապված իրավիճակը՝ անվտանգ աշխարհ և կայուն զարգացում ապահովելու համար։