«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության
անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց
Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամենայն
Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։
Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․
արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։
Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից
լսելու ճշմարտությունը»։ Այսօր էլ այսպիսի գրառում է արել վարչապետ
Փաշինյանը եկեղեցու և կաթողիկոսի մասին։
Կարծես տարօրիակ ոչինչ չկա, իրեն հատուկ մանիպուլատիվ մեթոդներով փորձում է նորից
քարեր նետել եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղղությամբ։ Եվ այս մեթոդով կաթողիկոսին
ներքաշել այն ախտի մեջ, որ ստեղծվում է եկեղեցու շուրջը։
Եթե խոսույթն անկեղծ է և իր մեջբերած աստվածաշնչյան բոլոր սաղմոսներն իրապես ընթերցել
է վարչապետը, ապա կա նաև մի շատ հայտնի խոսքը, որը նույնիսկ ասացվածքի է վերածված քրիստոնյաների
շրջանում։ Հիսուս Քրիստոսն ասում էր, թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է։
Հիմա, երբ Փաշինյանն անձամբ կաթողիկոսից իր հարցի պատասխանն է ցանկանում ստանալ,
ընդամենն իրեն համարելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ով չի ընտրում կաթողիկոսին
և նրանից առանձնապես սպասելիքներ պետք է չունենա, մեկ այլ հարց է առաջանում՝ ինչու
ինքը չի պատասխանում առնվազն այն քաղաքացիների հարցերին, ովքեր իրեն քվե են տվել և
պահանջելու իրավունք ունեն։
Ինչու քարեր նետելու փոխարեն հիմա պարզ չի ասում, թե ի՞նչ է բանակցում Ադրբեջանի հետ, ի՞նչ կետրեր են
ներառված «խաղաղության» պայմանագիր կամ համաձայնագիր կոչվող փաստաթղթում։ Ինչո՞ւ ազնիվ
չի ասում, թե ինչո՞ւ է տարածքների զիջումների գնում, ինչո՞ւ չի զբաղվում գերիների և
անհետ կորածների խնդրով և եթե զբաղվում, ապա ինչո՞ւ արդյունք չկա։ Ինչո՞ւ արցախցիներին
չի ասում իրենց հայաթափման իրական պատճառների մասին։ Ինչո՞ւ չի ասում, որ ինչո՞ւ ունենալովՆոյեմբերի
9-ի հարտարարություն գնաց և Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս և մի շարք այլ
ինչուներ, որ պատերազմից դեռ 5 տարի անց տանջում են հասարակությանը։
Եթե Փաշինյանը համարում է, որ ինքը կաթողիկոսին իրավունք ունի լսելու ճշմարտությունը, ապա արդյոք քաղաքացիներն իրավունք չունեն իրենից լսելու ճշմարտությունը։