Foto

Սուրճը և ալկոհոլը կարող են լինել վտանգավոր սրտային պաթոլոգիայի սադրիչ

Թերապևտ Տատյանա Սիմոնովան նշել է սրտի ռիթմի խանգարում հրահրող պատճառներ։

Բժիշկը դրանք թվարկել է «Լենտա»-ի հետ զրույցում։

Բժիշկն ասել է, որ առիթմիան կարող է կապված լինել սրտանոթային համակարգի հիվանդությունների հետ, օրինակ՝ կարդիոմիոպաթիայի, միոկարդիտի, սրտի իշեմիկ հիվանդության, սրտի արատի, հիպերտոնիայի հետ։

Բացի այդ, այս վտանգավոր պաթոլոգիան առաջանում է վահանաձև գեղձի հիվանդությունների ֆոնին և կարող է առաջանալ քրոնիկ հոգնածության, սթրեսի, ալկոհոլի չարաշահման, սուրճի և կոֆեին պարունակող ըմպելիքների, որոշակի դեղամիջոցների ընդունման և էլեկտրոլիտային խանգարումների պատճառով։

Սիմոնովայի խոսքով՝ առիթմիայի պահին մարդը կարող է զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են կրծքավանդակում «սառեցման» կամ «ցնցումների» զգացումը, գլխապտույտը, շնչառության պակասի զգացումը, թուլությունը, արագացած կամ անկանոն սրտի բաբախյունը: «Ծանր դեպքերում կարող են լինել նախաթուլացնող վիճակներ կամ ուշագնացություն»,- զգուշացրել է նա: