Foto

Վիճաբանություն, ծեծկռտnւք և դանակшհարություն՝ Վանաձորի կենտրոնում. կա տուժած

Երեկ՝ հունիսի 4-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ոնեցել Լոռու մարզում: ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 80 հասցեի մոտ վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել, որի ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ-հերթապահ Պապոյանը հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ հետապնդումից: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում քրեական, համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա: 

Որոշ ժամանակ անց «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Տարոնի բաժին, որ Վանաձորի շտապօգնության հերթապահ խումբը Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկից դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: 
 
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, նշված փողոցի խաչմերուկում Լոռու մարզի բնակիչներ 19-ամյա Ա. Թ.-ն, ով ավելի շատ հայտնի է «Սաշա» մականվամբ, և 32-ամյա Ա. Ն.-ն վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում Ա. Թ.-ն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածներ է հասցրել իր վրա ընկած և իրեն նույնպես հարվածներ հասցնող Ա. Ն.-ին:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցություն է ունեցել նաև Վանաձորում հայտնի «Ճուտո» մականվամբ 17-ամյա Ռ. Գ.-ն: 

Վերջինը, ինչպես նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի: