Հայաստանի ու Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջև քննարկումներ են ընթանում ՝ կապված հայ կոնյակագործների խնդրի հետ, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ամեն ինչ այդքան միանշանակ չէ, կան խնդիրներ, որոնք կարող են տպավորություն թողնել, որ արհեստականորեն են ստեղծվում, խնդիրներ էլ կան, որոնք, այնուամենայնիվ, առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր»,- նշեց նա։
Միրզոյանը հայտարարեց, որ այսօր կամ վաղը որոշակի շարժ կլինի այս հարցով։
«Բայց խնդիրն ամբողջությամբ այսօր կամ վաղը չի լուծվի»,- հավելեց ԱԳ նախարարը։