Foto

Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքի պայթեցումներն իրականացվել են ուկրաինական կողմի ցուցումով․ ՌԴ ՔԿ

Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքի պայթեցումներն իրականացվել են ուկրաինական կողմի ցուցումով, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

Գերատեսչությունը Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթգծի կամուրջների պայթեցումն ավելի վաղ որակել էր որպես ահաբեկչություն:

Մայիսի 31-ի երեկոյան Կլիմովո-Մոսկվա ուղևորատար գնացքի վրա՝ Բրյանսկի մարզի Պիլշինո-Վիգոնիչի հատվածում, փլուզվել է ավտոմոբիլային կամուրջը:

Փլուզման պատճառը կառույցի պայթեցումն էր եղել։ Միջադեպի պահին կամրջի տակով գնացք էր անցնելիս եղել։ Դեպքի հետևանքով 7 մարդ մահացել էր, 113-ը՝ տուժել, այդ թվում՝ երեխաներ: