Foto

Ավելի քան 610 մլն դոլար. Disney-ի «Լիլոն և Սթիչը» ֆիլմը համաշխարհային կինովարձույթի հիթ է դարձել

Disney կինոստուդիայի «Լիլոն և Սթիչը» կուլտային մուլտֆիլմի էկրանավորումը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել համաշխարհային կինովարձույթում։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմն արդեն հավաքել է 610 միլիոն դոլար և ներկայումս զիջում է միայն Minecraft: The Movie-ին, որը հավաքել է 947 միլիոն դոլար։

Վերլուծաբանները կարծում են, որ կայուն կինովարձույթի դինամիկայի դեպքում «Լիլոն և Սթիչը» բոլոր հնարավորություններն ունի դառնալու 2025 թվականի առաջին ֆիլմը, որը կհատի կինովարձույթում միլիարդ դոլարի սահմանը։


 Աղբյուրը՝ Tert.am